Aviadrom

Տուրիզմ, Հյուրանոցներ

Պարտականություններ
- Պատասխանել հեռախոսազանգերին
- Զբաղվել ավիատոմսերի վաճառքով
Պայմաններ
- Անգլերենի, ռուսերենի, ֆրանսերենի, գերմաներենի իմացություն 
- Հայերեն լեզվի եւ նշված լեզուներից երկուսի գերազանց իմացություն (անգլերեն, ֆրանսերեն ռուսերեն, իսպաներեն, hոլանդերեն եւ գերմաներեն) 
- Ամադեուս, Գաբրիել եւ Գալիլեո ամրագրման ծրագրերից որևէ մեկի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Համակարգչի գերազանց իմացություն 
- Վերլուծական մտածողություն 
- Թիմում աշխատելու ունակություն 
- Բարձր պատասխանատվության զգացում 
- Արդյունավետ հաղորդակցման հմտություններ, մոտիվացվածություն, աշխատասիրություն 
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Մտքերը գրագետ, հստակ արտահայտելու կարողություն
- Անկաշկանդ շփվելու ունակություն 
- Սթրեսակայունություն

Հավելյալ Տեղեկություններ
Առկա է ցերեկային, գիշերային և միջանկյալ հերթափոխ, ինչպես նաև կես դրույքով աշխատանք՝ լողացող գրաֆիկով: Կարող եք աշխատել նաև տնից:
- Ցերեկային գրաֆիկ՝ 11:00 - 20:00, մարտ ամսից՝ 10:00 - 19:00
- Միջանկյալ գրաֆիկ՝ 16:00 - 01:00
- Գիշերային գրաֆիկ՝ 00:00 - 09:00
- Կես դրույք՝ լողացող գրաֆիկ
Մեզ պետք է թիմակից, ով թեկուզ չունի փորձ ավիատոմսերի բնագավառում, բայց ունի համակարգչային լավ գիտելիքներ, սիրում է շփվել հաճախորդների հետ, ունի ճկուն միտք, տեղեկատվությունը շուտ ընկալելու ունակություն, ընկերասեր է և թիմում աշխատելուն պատրաստ։ Եթե սիրում եք տուրիզմը և պատրաստ եք օգնել մարդկանց, ապա սա լավ հնարավորություն է սկսել աշխատանքը մեզ հետ:
Կարող են դիմել նաև ծրագրերին չտիրապետող սկսնակները, նրանց համար կկազմակերպվեն 2-3 շաբաթ տևողությամբ ուսումնական դասընթացներ՝ անվճար մեր կողմից, դասընթացի ժամանակահատվածը չի վարձատրվելու, որից հետո կանցնեք աշխատանքի: Ուսուցումը կանցկացվի օնլայն տարբերակով:

Եթե կարծում եք, որ կարող եք դառնալ մեր թիմի մասնիկը, ուրեմն ուղարկեք hr@aviadrom.am էլ․ հասցեին ձեր ինքնակենսագրականը՝ թեմայի դաշտում նշելով ձեր նախընտրելի գրաֆիկը։

Առաջարկվող պայմաններ

Աշխատանքի տեսակը՝

Տուրիզմ, Հյուրանոցներ

Աշխատավարձ

Պայմանագրային

Սեռ

Աշխատանքային գրաֆիկ.

Լրիվ դրույք

Աշխատանքային տարածք

Երևան

Վերջնաժամկետ

31-01-2021