DIAMOR Diamond Gallery

Վաճառք,Առևտուր

Պարտականություններ
- Վստահ և համոզիչ խոսք, ինչպես նաև աշխատանք առկա և պոտենցիալ հաճախորդների հետ
- Սոցիալական ցանցերում ընկերության էջերի ակտիվության բարձր մակարդակի և պոտենցիալ հաճախորդների համար գրավիչ և արդյունավետ կոնտակտի ապահովում
- Մասնակցություն առաջարկվող ինքնատիպ և գրավիչ տեսականու ստեղծման և զարգացման գործում
Պայմաններ
Անձնական հատկանիշներ.
- Հաճախորդի հետ ջերմ հաղորդակցում, ներկայացման հստակ և համոզիչ խոսք, արագ կողմնորոշվելու կարողություն, սպասարկման հմտություններ
- Պարտաճանաչության, ազնվության, շրջահայացության և գործին նվիրվածության բարձր մակարդակ
- Հաճելի արտաքինով և դրական էներգիայով անձնավորություն
- Պարզ թվաբանական գործողությունների վարժ կատարում
- Չիմացածը արագ սովորելու ցանկության դրսևորում և կարողություն
- Ինքնուրույն խնդիրներին լուծումներ գտնելու և առաջարկներ տալու կարողություն
- Ստեղծագործ և նախաձեռնող հատկություններ
Պահանջվող գիտելիքներ.
- Facebook, Instagram սոց-ցանցերի գործիքներին տիրապետում,
- MS Office նվազագույն գիտելիքներ (կամ սովորելու կարողություն և ցանկություն)
- Ապրանքի տեսականուն գերազանց տիրապետելու կարողություն
- Ոլորտի (ոսկյա և արծաթյա զարդեր) վերաբերյալ տեղեկացվածություն (կամ արագ սովորելու կարողություն և ցանկություն)
Լեզուներ.
- Հայերեն, Ռուսերեն

Աշխատանքային գրաֆիկ.
- Դալմա Գարդեն Մոլ --- շաբաթը 4 օր աշխատանքային, 3 օր հանգիստ, 11:00-21:30:
- Մուլտի Գոլդ Առևտրի Կենտրոն (Առինջ Մոլի հարևանությամբ), 6 օրյա աշխատանքային շաբաթ, հանգստյան օրը` երկուշաբթի 11:00-19:00:

Ուղարկեք Ձեր լուսանկարով CV-ն info@diamor.am էլ. փոստին:

Առաջարկվող պայմաններ

Աշխատանքի տեսակը՝

Վաճառք,Առևտուր

Աշխատավարձ

Պայմանագրային

Սեռ

Աշխատանքային գրաֆիկ.

Լրիվ դրույք

Աշխատանքային տարածք

Երևան

Վերջնաժամկետ

31-01-2021