Մեր Մասին

Մեր Մասին

Ի՞նչ է Workin.am -ը

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ ԻՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԵՆ։ 

 

 Workin.am  ինքնատիպ աշխատանքային հարթակ է,որը կապող օղակ է հանդիսանում աշխատանք փնտրողների (գործառուների) և աշխատանք առաջարկողների (գործատուների) միջև: 

  Ճիշտ կազմված ռեզյումեն (CV)՝ ամենաառաջին քայլն է աշխատանքի որոնման համակարգում՝ մենք կօգնենք Ձեզ ունենալ գրագետ ռեզյումե (CV)։ Մենք գնահատում ենք Ձեր ժամանակը և այդ նպատակով, տրամադրում ենք միայն թարմ և արդիական տեղեկատվություն։ Կայքը մշտապես թարմացվում է, և բոլոր հայտարարությունները ստուգվում են մեր աշխատակիցների կողմից նախքան հրապարակվելը։

  Մասնագետները հնարավորություն ունեն գտնելու իր իսկ երաշխավորած աշխատանքը, ինչպես նաև անցնել թեստավորում և ձեռք բերել նոր աշխատանքային թիմ։   

  Գործատուները ստանում լավագույն մասնագետներին գտնելու հնարավորություն, ստանալ վարկանիշ, գտնել գործընկերներ և այլ հնարավորություններ: Գրանցվելիս Դուք ստեղծում եք Ձեր ընկերության էջը, որտեղ թեկնածուները կարող են տեսնել ոչ միայն Ձեր առաջարկած թափուր աշխատատեղերը, այլ նաև բաժանորդագրվել նոր հայտարարություններին, մշտապես տեղյակ լինելով թափուր հաստիքներին։ 

  Դասընթացներ կազմակերպող ընկերությունները կարող են իրենց  կողմից կազմակերպվող դասընթացը գրանցել համապատասխան բաժնում՝ ներգրավելով ոլորտի պոտենցիալ մասնագետների:

ՎՍՏԱՀԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՐՈՆՈՒՄԸ WORKIN.AM ՓՈՐՁԱՌՈՒ ԹԻՄԻՆ։