Ընկերություններ

Ընկերություններ

Գտեք լավագույն աշխատակիցներին մեր միջոցով

Hertz

Լոգիստիկա և Տրանսպորտ  

The American company “Hertz” was established in 1918 and since its inception has been and still is the largest organization in the world of car renting and car hiring. Today, Hertz has 240 offices in 142 countries, including the U.S., Canada, China, France, Spain, etc. In the Armenian market Hertz operates since 2000. We offer a huge inventory of beneficial deals on car hiring and renting in Armenia. We offer the largest vehicle fleet, where you can choose cars for every taste. You can book your chosen car online at any time convenient to you. And what is more important - everything at the best prices. Our company is constantly improving the services you've submitted and we are always ready to help our clients.

Made to Make LLC

Վաճառք,Առևտուր  

«Մեյդ Թու Մեյք» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2010 թվականին Հայաստանում: Ընկերության գործունեության բնույթը կոմերցիոն է՝ իրականացնում է մասնագիտական ապրանքների ներմուծում և վաճառք: «Մեյդ Թու Մեյք» ընկերությունը համագործակցում է ՀՀ-ում արտադրության, արդյունաբերության, էներգետիկայի, առողջապահության, առևտրի ոլորտի կազմակերպությունների, պետական մարմինների և անհատ ձեռներեցների հետ: Մեր կողմից առաջարկվող ապրանքները ապահովում են աշխատանքի որակի բարելավում և աշխատանքային պայմանների անվտանգություն: Մեր ապրանքների բարձր որակը , հուսալիությունը ամրագրվել են միջազգային ստանդարտներին համապատասխան՝ սերտիֆիկացնող կառույցների կողմից:

TAccount LLC

Հաշվապահություն  

“Թի Ըքաունթ” ՍՊԸ-ն հիմնադրվել է 2007թ.-ի հունիսի 15-ին` Տիգրան Մարտիրոսյանի կողմից: Ընկերությունը մատուցում է մասնագիտական ծառայությունների ամբողջական շրջանակ հաշվապահական և հարկային ոլորտներում: Ծառայությունները մատուցում է համապատասխան որակավորում և աշխատանքային փորձ ունեցող անձնակազմը:

Artashi Mot Restaurant

Ռեստորաններ, Հանրային սնունդ  

«Արտաշի մոտ» ռեստորանը հիմնադրվել է 2000 թվականին: Կարճ ժամանակահատվածում, իր բարձրակարգ սպասարկման և անմիջական մթնոլորտի շնորհիվ, դարձավ սիրելի վայր ոչ միայն երևանցիների, այլ նաև օտարերկրացիների համար: Արտասահմանցի զբոսաշրջիկները ժամանելով Երևան այցելում են մեր ռեստորանը` վայելելու ամենահամեղ, զանազան տեսակի ուտեստներ ու խորովածներ: Համաքաղաքացիներից շատերը, արագ և որակյալ սպասարկման համար, նախընտրում են աշխատանքային ընդմիջումը անցկացնել մեր հյուրընկալ պատերի ներքո, իսկ երեկոյան` ընտանիքով կամ ընկերների հետ վայելել իրենց հանգիստը «Արտաշի մոտ» ռեստորանում:

MagentoDevelop LLC

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ (IT)  

MagentoDevelop creates and develops eCommerce websites.

BARSHOP

Վաճառք,Առևտուր  

"BarShop Armenia" խանութ-սրահը Ձեր ուշադրությանն է ներկայացնում էքսկլյուզիվ ապրանքատեսակներ նախատեսված բարի և բարմենների համար:

PIXIS e-strategy lab

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ (IT)  

Pixis is a fine jewelry ecommerce company, branded and incorporated in Delaware, US. In partnership with Sarkissian Design Studio and Empire Casting House NY, we offer a unique customer-centric platform that allows buyers to enjoy online shopping experience and obtain fine jewelry with fair prices. Pixis aims to become one of top online brands by investing in marketing and promotion while centralizing the efficacy via digital platforms.

Olle.supermarket

Վաճառք,Առևտուր  

Olle.supermarket-երի ցանցը հիմնադրվել է 2020 թվականին։ Մեր հիմնական նպատակն է առաջարկել սպառողին թարմ և որակյալ արտադրանք՝ ապահովելով սպասարկման բարձ որակ։

FairyLand Logistics

Իրավաբանական ծառայություններ  

Original Vending

Վաճառք,Առևտուր  

«ՕՐԻԳԻՆԱԼ ՎԵՆԴԻՆԳ» ՍՊԸ իր հիմնադրման օրվանից սկսած իր հաճախորդներին է ներկայացնում է վենդինգ մեքենաներ, հումքեր, պահեստամասեր, թղթե և պլաստմասե բաժակներ և վենդինգի հետ կապված ցանկացած իրեր: Կազմակերպությունը համագործակցում է միջազգային շուկայում շատ խոշոր ընկերությունների հետ և Հայաստանում հոլանդական հայտնի Pelican Rouge, ICS կազմակերպության ներկայացուցիչն է:

Hashtag SPORT

Վաճառք,Առևտուր  

2007 թվականին Սիրիայում, որպես ընտանեկան բիզնես մենք սկսեցինք հագուստի արտադրություն, որը նախատեսված է հարմարավետության և առօրյա կրման համար: 2008 թվականի վերջին ծնվեց SYROSPORT ապրանքանիշը (բրենդը): 2015 թվականին մենք դուրս եկանք հայկական շուկա և հիմադրեցինք #SPORT ապրանքանիշը (բրենդը): Մեր առաքելությունն է ստեղծել և մեր հարգարժան հաճախորդներին հասցնել լավագույն որակի ինչպես առօրյա, այնպես էլ սպորտային հագուստ, առաջնորդվելով “Ավել նորաձևություն` պակաս դրամով” կարգախոսով: Մեր արտադրանքը հպարտորեն արտադրված է Հայաստանում, այն իրենից ներկայացնում է շապիկների և սվիտերների մեծ հավաքածու` վրան հայկական ազգային խորհրդանիշներով և դիզայնով:

Voskevaz Winery

Արտադրություն  

«Ոսկեվազի Գինու Գործարան»-ը գտնվում է Արագածոտն մարզի նույնանուն գյուղում: Զարմանահրաշ գեղեցկությամբ օժտված Հայաստանում ամենաբարձր լեռան` Արագածի մերձակայքը կրում է իր մեջ հայկական քաղաքակրթության զարգացման նախկին ժամանակաշրջանների շերտերը: Գործարանից ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Քասախի կիրճի եզրին, 5-7-րդ դարերում կառուցված «Բադալի Ժամ» եկեղեցու ավերակներն են: Մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ գինի էին պահում: Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Բոլոր ժամանակակից նորարարությունների հետ միասին, այն զգուշորեն պահպանել է իր վավերական տարրերի մեծ մասը, ներառյալ շենքերը: Այսօր գործարանի տարածքում տարվում են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որպեսզի ստեղծվի նոր, նմանը չունեցող յուրօրինակ զբոսաշրջային համալիր: Գործարանն իր վերածնունդն ապրեց 2004 թվականին: Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին: