Ընկերություններ
Վաճառք,Առևտուր
«ՕՐԻԳԻՆԱԼ ՎԵՆԴԻՆԳ» ՍՊԸ իր հիմնադրման օրվանից սկսած իր հաճախորդներին է ներկայացնում է վենդինգ մեքենաներ, հումքեր, պահեստամասեր, թղթե և պլաստմասե բաժակներ և վենդինգի հետ կապված ցանկացած իրեր: Կազմակերպությունը համագործակցում է միջազգային շուկայում շատ խոշոր ընկերությունների հետ և Հայաստանում հոլանդական հայտնի Pelican Rouge, ICS կազմակերպության ներկայացուցիչն է:
Վաճառք,Առևտուր
2007 թվականին Սիրիայում, որպես ընտանեկան բիզնես մենք սկսեցինք հագուստի արտադրություն, որը նախատեսված է հարմարավետության և առօրյա կրման համար: 2008 թվականի վերջին ծնվեց SYROSPORT ապրանքանիշը (բրենդը): 2015 թվականին մենք դուրս եկանք հայկական շուկա և հիմադրեցինք #SPORT ապրանքանիշը (բրենդը): Մեր առաքելությունն է ստեղծել և մեր հարգարժան հաճախորդներին հասցնել լավագույն որակի ինչպես առօրյա, այնպես էլ սպորտային հագուստ, առաջնորդվելով “Ավել նորաձևություն` պակաս դրամով” կարգախոսով: Մեր արտադրանքը հպարտորեն արտադրված է Հայաստանում, այն իրենից ներկայացնում է շապիկների և սվիտերների մեծ հավաքածու` վրան հայկական ազգային խորհրդանիշներով և դիզայնով:
Արտադրություն
«Ոսկեվազի Գինու Գործարան»-ը գտնվում է Արագածոտն մարզի նույնանուն գյուղում: Զարմանահրաշ գեղեցկությամբ օժտված Հայաստանում ամենաբարձր լեռան` Արագածի մերձակայքը կրում է իր մեջ հայկական քաղաքակրթության զարգացման նախկին ժամանակաշրջանների շերտերը: Գործարանից ընդհամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա, Քասախի կիրճի եզրին, 5-7-րդ դարերում կառուցված «Բադալի Ժամ» եկեղեցու ավերակներն են: Մոտակայքում հայտնաբերվել են հողի մեջ թաղված կարասի մնացորդներ, որոնց մեջ գինի էին պահում: Գործարանը հիմնադրվել է դեռևս 1932 թվականին: Բոլոր ժամանակակից նորարարությունների հետ միասին, այն զգուշորեն պահպանել է իր վավերական տարրերի մեծ մասը, ներառյալ շենքերը: Այսօր գործարանի տարածքում տարվում են բազմաթիվ շինարարական աշխատանքներ, որպեսզի ստեղծվի նոր, նմանը չունեցող յուրօրինակ զբոսաշրջային համալիր: Գործարանն իր վերածնունդն ապրեց 2004 թվականին: Այսօր Ոսկեվազը ստեղծում է գինիներ, որոնք արտադրվում են ինչպես ժամանակակից գինեգործական մեթոդներով, այնպես էլ օգտագործելով հին ավանդական կարասները, որոնք ստեղծվել են դեռևս 19-րդ դարավերջին:
Առողջապահություն
“HASU” is a modern dental clinic situauted in the centre of the city, but at the same time-far from the city noise and dust, with a nice green lawn and a pretty, comfortable garden in the backyard.We`ve done everything possible for the maximal comfort and relaxationof our patientsthanks to the talented designers Mariam and Mikael Mailyans. We`ve got an atmosphere of pleasant tranquility and we are confident in the highest level of out facilities and rendered service. HASU-ն ժամանակակից ատամնաբուժական կլինիկա է, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ միևնույն ժամանակ մեկուսացված լինելով քաղաքային աղմուկից և փոշուց՝ շրջապատված գեղեցիկ կանաչ տարածությամբ: Տաղանդավոր դիզայներներ Միքայել և Մարիամ Մայիլյանները արել են հնարավոր ամեն ինչ՝ ստեղծելու համար խաղաղ ու ջերմ մթնոլորտ մեր այցելուների համար: Կլինիկայի ընկերական միջավայրը և բժշկական անձնակազմի բարձր պրոֆեսիոնալիզմը HASU կլինիկայում անցկացրած ձեր ժամանակը կվերածեն հաճելի փորձի: Հավատացած ենք, որ գերժամանակակից սարքավորումների կիրառումը գեղեցիկ ու առողջ ատամներ ունենալու երաշխիքներից է, ուստի HASU կլինիկայում մենք քայլում ենք ոլորտում նոր ձեռքբերումներին համընթաց: Գիտակցելով, թե ինչքան թանկ է ձեր ժամանակը՝ մենք ճշտապահ ենք օրվա ծրագիրը կազմելիս և հարմարվում ենք այն պայմաններին, որոնք կարող են առաջանալ ձեր ծրագրերում կատարված փոփոխություններից: Կլինիկան տրամադրում է ստորգետնյա վերահսկվող կայանատեղի այն այցելուների համար, ովքեր ժամանում են իրենց սեփական մեքենաներով:
Արտադրություն
Ձեռքով Մաքրած հատիկեղեն հայկական շուկայում։Ավելի քան 24 տեսակ բարձր կարգի ձավարեղեն, ալյուր և պաքսիմատ։
Վաճառք,Առևտուր
«Ոտնաման» ընկերությունը արտադրում է «Ոտքի համար ճիշտ կարված» կոշիկներ յուրաքանչյուրի՝ մեծերի և փոքրերի համար։ Կոշիկները կարված են պրոֆեսիոնալ կոշկակարների կողմից։ Ձեռքի աշխատանք, բարձորակ կաշվից, զամշից, նուբուկից և բարձրորակ ECO կաշվից։ Կոշիկների ներդիրը փափուկ է՝ ամորտիզացված, տեղադրված է բարձիկ։ «Ոտնաման» ընկերության կոշիկները թեթև են, հարմարավետ, որակյալ, էկոլոգիապես մաքուր հումքից, երկարակյաց:
Վաճառք,Առևտուր
«Մանմար» հրատարակչությունը հիմնադրման պահից մասնագիտացել է հատկապես կրթական ոլորտի գրականության ստեղծման և հրատարակման ասպարեզում: Իր գործունեության 20 տարվա ընթացքում «Մանմար» հրատարակչությունը հրատարակել է այնպիսի հայտնի աշխատություններ, ինչպիսին են` «ՀՀ պատմության ատլասներ»-ը, «Անգլերեն – հայերեն» և «Հայերեն – անգլերեն» բառարանները, մանկական հանրագիտարաններ, նախադպրոցական, դպրոցական և բուհական դասագրքեր, ինչպես նաև` բազմաթիվ և բազմաբնույթ ուսումնաօժանդակ գրականություն:
Արտադրություն
Ողջույն։ Մենք Հելլոտեքսն ենք՝ տեքստիլի ու գուլպաների արտադրության ոլորտում տարածաշրջանում առաջատար ընկերություններից մեկը։ Մենք համագործակցում ենք ինչպես հայկական, այնպես էլ միջազգային ընկերությունների հետ՝ ապահովելով բարձր որակ, անհատական մոտեցում և արդարացված գին։ Այսօր Հելլոտեքսն ունի ավելի քան 300 գործընկեր ամենատարբեր ոլորտներից: Տեխնիկական բարձր հագեցվածության, ժամանակակից սարքավորումների առկայության և մեր անձնակազմի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ մենք ունենք հնարավորություն իրականություն դարձնելու պատվիրատուի բոլոր պահանջները և ցանկությունները։ Ունենալով ավելի քան 170 աշխատակից՝ մենք շարունակում ենք զարգանալ՝ օրեցօր ընդլայնելով մեր թիմը։ Մենք միշտ բաց ենք նոր հնարավորությունների առջև և պատրաստ ենք ներգրավել մեր թիմ շուկայի առաջատար մասնագետներին։
Արտադրություն
Արամե գինիների գործարանում բոլոր գինիները պատրաստվում են դասական եղանակով: Այստեղ է իրականացվում գինու կուպաժավորումն ու հնացումը: Գինիները հասունացվում են կաղնու տակառատախտակից պատրաստված հատուկ տակառներում: Կարմիր գինիները հասունացվում են ոչ պակաս քան 1 տարի, իսկ սպիտակ գինիները` առնվազն 6 ամիս: Արամե գինիները պատրաստման ընթացքում անցնում են մի շարք տեխնոլոգիական պրոցեսներ և ամիսը երկու անգամ ենթարկվում լաբորատոր ստուգման: Մեզ համար գինին ու գինեգործությունը միայն մասնագիտություն չէ, այլ կենսակերպ: Մենք հավատում ենք, որ գինին հենց այն ըմպելիքն է, որը կարող է և պետք է դառնա մարդու հուսալի և չպարտադրող ուղեկիցը` միշտ պատրաստակամ լինելով կիսելու նրա բոլոր զգացմունքներն ու հոգեվիճակները: Իսկ մեր սպառողները բոլոր նրանք են, ովքեր հասկանում ու գնահատում են իսկական որակը, նուրբ համն ու բուրմունքը: Մեր արտադրանքն սպառվում է ինչպես ողջ Հայաստանում, այնպես էլ արտերկրում, մասնավորապես` Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և Ռուսաստանի Դաշնությունում:
Տուրիզմ, Հյուրանոցներ
Hey Armenia Travel Company was founded in 2018 in Yerevan. However, in this short period of time, due to its well-trained experts, it already has established itself as a highly qualified travel agency specializing in incoming tours to Armenia. All because the most important acquirement for us is the joy and amusement as well as the wide smile of our tourists.
Ռեստորաններ, Հանրային սնունդ
“Հառիճ” ռեստորանը հիմնադրվել է 2020 թվականի փետրվարի 5֊ին ArmProject-ի կողմից։ Հառիճը Շիրակի մարզի հայտնի գյուղերից է, որտեղ գտնվում է հին միջնադարյան եկեղեցական համալիրը՝ Հառիճավանքը: Այն հնագույն միջնադարյան հայկական վանք է, որն իր արժեքավոր պատմությունն ու խորհուրդն ունի: Հառիճ ռեստորանում մենք ստեղծել ենք ջերմ, ընտանեկան, հայկական մթնոլորտ, իսկ մեր կողմից պատրաստված ուտեստները հասցրել են սիրվել բազմաթիվ հյուրերի կողմից։
Արտադրություն
The Wine Brandy Factory of Hoktemberian was founded in 1942 in the village of Lenughi. After privatization in 1995 it was renamed to MAP CJSC. Now the factory is well equipped with modern winemaking machinery, various high capacities, French, Cyprian and Bulgarian tuns, German butts and highly qualified specialists. Due to all this, “MAP” Company has become one of the leading companies in Armenia that can produce up to 14 million litres of first-class alcohol drink annually. “MAP” Company is leaded by the motto: “Quality – at first”. Nowadays, MAP products can be found not only in all corners of Armenia, but also abroad mainly in Russian Federation, several countries of Europe, in the USA and elsewhere. With the volume and quantity of its products, the company has become one of the leading companies of our republic.