Ընկերություններ
Արտադրություն
SALI ընկերությունը հիմնադրվել է 1991 թ. օգոստոսին: SALI կոշիկի խանութ-սրահներն առաջարկում են տեղական և արտասահմանյան արտադրության որակյալ կոշիկներ և աքսեսուարներ, որոնք մշտապես համալրվում են նոր տեսականիով, պատրաստված են բնական կաշվից, ձեռքի աշխատանք են, իսկ գնված կոշիկները երաշխիքի մեջ են 100 օր: Ընդունվում են նաև անհատական պատվերներ: SALI-ն Երևանում ներկայանում է բրենդային մեծ և հարմարավետ 6 խանութ-սրահներ, որտեղ բարեհամբույր սպասարկման ուղեկցությամբ յուրաքանչյուրը կարող է ընտրություն կատարել լայն տեսականուց՝ իր ոճին և ոտքին համապատասխան:
Վաճառք,Առևտուր
ALEX-ը հայկական նորաձևության ապրանքանիշ է, որն առաջարկում է ժամանակակից և բարձրորակ հագուստ, ներքնազգեստ, գուլպաներ և աքսեսուարներ տղամարդկանց, կանանց և երեխաների համար: Բոլոր մեր ապրանքները արտադրված են Հայաստանում:
Վաճառք,Առևտուր
ՍԱՍ սուպերմարկետների ցանցը երկար տարիների հաջող աշխատանքի շնորհիվ համարվում է լավագույնը տեղական շուկայում: Ընտրելով ՍԱՍ սուպերմարկետը` Դուք ընտրում եք լավագույն ծառայությունը Հայաստանում: Մեր միշտ բարեհամբույր ու բարյացակամ անձնակազմը կօգնի Ձեզ հարկավորը գտնելու հարցում, արագ կհաշվի արժեքը, այն խնամքով կփաթեթավորի և կօգնի գնված ապրանքը հասցնել մինչև մեքենա:
Վաճառք,Առևտուր
“ՖՈՐԱ” ընկերությունը հիմնադրվել է 2004թ. և հանդիսանում է FORD Motor ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Գործունեության առաջին իսկ օրերից այն կարողացել է իր ուրույն տեղը գտնել հայաստանյան ավտոշուկայում, ինչի գրավականն է օրեցօր աճող ճանաչումն ու հետաքրքրությունը ընկերության հանդեպ: Մեր գործունեության յուրաքանչյուր ոլորտում մենք ձգտում ենք հավատարիմ մնալ FORD մակնիշի գաղափարախոսությանը` բարձր պատասխանատվություն և հոգատարություն մեր յուրաքանչյուր հաճախորդի հանդեպ: Այսպիսով, “ՖՈՐԱ” ընկերությունը հասարակությանն է ներկայանում լավագույն առաջարկներով` ձգտելով արդարացնել իր հաճախորդների բոլոր սպասելիքները:
Առողջապահություն
The MedAlliance clinic offers preventive, medical and cosmetic dentistry, therapeutic and classic massage, medical and aesthetic dermatology.
Ճարտարապետություն, Շինարարություն
«Ավետիսյան Քոնսթաքշն» ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին: Կարճ ժամանակահատվածում հասցրել է իր ուրույն տեղը զբաղեցնել շինարարության շուկայում և առանձնանում է իր անհատական ոճով: Գործում է շինարարության բնագավառում և իրականացնում է արտադրական, կապիտալ շինարարության և վերանորոգման աշխատանքներ: Տարեցտարի ընդլայնելով ծառայությունների մատուցման ոլորտը վերանորոգման և շենքերի ամրացման աշխատանքներից մինչև դռների և պատուհանների, տարբեր դասի բետոնի և պեմզաբլոկի արտադրություն: Ընկերությունն աշխատում է մոդեռնիզացված լուծումներով՝ կարևորելով հայ շինարարական ավանդույթները:
Վաճառք,Առևտուր
Our story began long ago in a small village of Northern Italy, with a man named Antonio “Nino” Baldi and his great passion for shoes. He was handcrafting magic in his small workshop “Scarpe di Nino” for about half a century, always saying “Nothing tells about you more than your shoes, so make sure you are wearing a good one''. In 2005, Nino's grandchildren, inspired by the passion of their grandfather, decided to start a footwear company with a vision of transcending his legacy globally. In partnership with a London based investment company, “Baldi” started taking steps towards entering new markets and expanding internationally.
Առողջապահություն
Կրիո-թերապիայի միջոցով անցավ, առանց արյունահոսության և որևիցե վիրահատական միջամտության բուժվում են զանազան ԼՈՌ հիվանդություններ։
Ճարտարապետություն, Շինարարություն
«Մեգա Շին» ՍՊ ընկերությունը, հիմնադրված 2005թ. որպես «Եվրոտրանս» ՍՊԸ, հայաստանյան շուկայում հայտնի է և որպես արտադրական և առևտրային գործունեություն իրականացնող կազմակերպություն:Ընկերության պատկանող տնաշինական գործարանը, նախատեսված խոշոր պանելային շենքերի արտադրության համար տարեկան 400000 մ2 և 9 բալ սեյսմակայունությամբ, գտնվում է ք. Երևանում, նախկինում հայտնի է որպես «Ռումինական Տնաշինական Կոմբինատ»:
Այլ ոլորտներ
Կազմակերպության հիմնական նպատակն է Հայաստանում գործարար միջավայրի զարգացումն ու առաջխաղացումը, գործարար էթիկայի ամրապնդումը, տեղական, միջազգային և պետական ներդրումների ներգրավումը, օրենսդրական դաշտի բարելավման ապահովումը: