Ընկերություններ

Ընկերություններ

Գտեք լավագույն աշխատակիցներին մեր միջոցով

TOSPIA Restaurant

Ռեստորաններ, Հանրային սնունդ  

Ռեստորանի ու խոհանոցի հարցերում միջակությունը մեզ համար անընդունելի է: Տոսպ ամրոցը լեռների ամենաբարձունքում կառուցված և հազարամյակների պատմության միջով անցած «արծիվ» է, որը ճախրում է ամպերի մեջ: «Տոսպիան» էլ ունի իր բարձրունքներին հասնելու, առաջատար հայկական ռեստորան դառնալու հավակնություն: «Տոսպիայի» անձնակազմը լեցուն է հավատով ու եռանդով և իր ստեղծագործ, արդար ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ ջանում է մշտապես արժանի լինել հայաստանցի և արտասահմանցի հյուրերի բարձր գնահատականին ու ուշադրությանը: Նորաբաց «Տոսպիան» իր հյուրերի համար կդառնա ամենանախընտրելի և սիրելի վայրերից մեկը, որտեղ մարդիկ իրենց կզգան վստահ և հանգստավետ, ինչպես սեփական տանը: Մեր նախանձախնդիր անձնակազմը խորապես հավատում է և համոզված է, որ «Տոսպիան» մշտապես ուրույն տեղ կունենա Երևանի ռեստորանային բիզնեսի առաջատարների շարքում:

ՄԵԾ ԱՆԻՎ

Վաճառք,Առևտուր  

«ՄԵԾ ԱՆԻՎ» ընկերությունը ունի մեկ տասնամյակից ավելի պատմություն: Մենք ներկայացնում ենք անվադողերի համաշխարհային այնպիսի բրենդեր, ինչպիսիք են՝ Continental, NITTO, KAMA, GENERAL, PETLAS, DUNLOP և այլն: Մեր աշխատանքի հիմքում դրված է մեկ սկզբունք՝ յուրաքանչյուր գործունեություն ուղղված է վարորդի ապահովությանը:

ACCURATE GROUP

Ճարտարապետություն, Շինարարություն  

Շնորհիվ որակավորված (նաև արտերկրում) փորձառու մասնագետների թիմային աշխատանքի, մշտապես արդիականացվող նորագույն եվրոպական տեխնոլոգիաների և սարքավորումների` «Ակկուռատ Գրուպ»-ը պատվիրատուներին է առաջարկում ծառայությունների համալիր փաթեթ՝ ճարտարապետական նախագծումից և կապիտալ շինարարությունից մինչև ինտերիերի դիզայն ու կահավորում:

HAYTECH SOLUTIONS

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ (IT)  

Haytech Solutions has been developing for over ten years alongside professionals with the goal to provide them sustainable and efficient solutions in terms of development and business strategy. Our teams are at your disposal with a wide range of expertise: precise assessment and analysis of company needs, definition of goals, implementation of highly developed communication tools and support of company along each stage of the process, and beyond. All of our business solutions are based on the use of the most advanced technologies and are designed to sustainably meet the expectations and needs of our customers. You can also become a partner of Haytech Solutions and benefit from customized solutions to optimise the productivity of your business.

IMEX Group

Վաճառք,Առևտուր  

«ԻՄԷՔՍ գրուպ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1997 թվականին: Զբաղվում է շինանյութերի ներմուծմամբ, արտադրությամբ և վաճառքով: Ներկայումս ընկերությունը ներկայանում է 25 «Իդեալ» խանութ-սրահներով Երևանում և հանրապետության տարբեր մարզերում: «ԻՄԷՔՍ գրուպ» ՍՊԸ-ն համակարգում է նաև «Մառանիկ» ՍՊԸ-ի (հատիկեղենի ներմուծում և վաճառք), «Զեթ Ընթ Էյ» ՍՊԸ-ի (բրենդային հագուստների ներմուծում և վաճառք Burberry, Ermenegildo zegna, Emporio Armani, OVS, New Yorker և այլն) և «Լիտոկոլ ԱՄ ԿՈ» ՍՊԸ-ի (սոսինձների արտադրություն) աշխատանքները:

EMES

Վաճառք,Առևտուր  

EMES ընկերությունը հիմնադրվել է 2011թ.-ին և զբաղվում է լվացող, մաքրող միջոցների ՀՀ ներմուծմամբ և վաճառքով: Ընկերությունը հանդիսանում է գերմանական Domal, Domax, Wohl, OHO, Frottee, Neon, Perfekt, Triks և լեհական՝ Clovin, Multicolor, Praktik, Spiro, Clever, Dr. Prakti, York բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:

Karas ազգային սննդի ցանց

Ռեստորաններ, Հանրային սնունդ  

«ԿԱՐԱՍ» ազգային սննդի ցանցը հիմնադրվել է 2005 թվականին՝ Հայաստանում: Ներկայումս Կարասը Հայաստանում գործող խոշորագույն սննդի ցանցերից մեկն է: Այն ունի 16 մասնաճյուղ` մայրաքաղաք Երևանում, 1 մասնաճյուղ ք. Աբովյանում և 1 մասնաճյուղ ք. Ծաղկաձորում: 2017 թվականին ընկերությունը մտավ ամերիկյան շուկա և բացեց իր առաջին մասնաճյուղը Գլենդելի կենտրոնում `158 S. Brand Blvd, Glendale, CA 91204 հասցեում: Ներկայումս. ԿԱՐԱՍ-ը սպասարկում է ամսական ավելի քան 250․000 հաճախորդի ԿԱՐԱՍ-ը ազգային սննդի ցանցի ճաշացանկում ներկայացված, են ավելի քանի 300 ապրանքային միավոր ԿԱՐԱՍ առաքման ծառայությունը խոշորագույններից մեկն է ողջ Հայաստանում:

Bacon Product

Արտադրություն  

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում` ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում, որը կառուցվել է 2006թ. ավստրիացի հայտնի մասնագետների կողմից կազմված նախագծով: Արտադրական մասնաշենքը համալրված է Schaller ընկերության նորագույն հոսքագծերով և անհատական ջրամշակման համակարգով, ընկերությունում ներգրավված են բարձր որակավորում ունեցող և արտերկրում պարբերաբար վերապատրաստվող մասնագետներ: «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ընկերությունը հայկական շուկայում բացարձակ առաջատար է իր կիսաապխտած երշիկներով: Ընդհանուր մսամթերքի արտադրանքով ընկերությունն առաջին եռյակում է:

Yeremyan Projects

Ռեստորաններ, Հանրային սնունդ  

«Երեմյան Փրոջեքթս»-ը հայկական շուկայում ներկայանում է ռեստորանային ոլորտի բիզնես նախաձեռնություներով: «Երեմյան Փրոջեքթս»-ին է պատկանում «Պանդոկ Երևան» ռեստորանների ցանցը,«Լավաշ» ռեստորանը,«Երևանի Շաուրմա» արագ սննդի ռեստորանների ցանցը և այլն։

RED Group real estate agency

Վաճառք,Առևտուր  

«ՌԵԴ Գրուպ» ՍՊԸ-ն անշարժ գույքի շուկայում կայացած ընկերություն է, որը տրամադրում է մի շարք ծառայություններ անշարժ գույքի ոլորտում. օգնում շուկայի բոլոր մասնակիցներին գտնել անհրաժեշտ տեղեկատվություն, ստանալ որակյալ խորհրդատվություն: Մեր ընկերությունը հիմնադրվել է 2014 թվականի հունվարի 11–ին: «ՌԵԴ Գրուպ» ՍՊԸ-ի կողմից մատուցվող ծառայություններից են` • անշարժ գույքի վաճառք, • վարձակալություն, • անշարժ գույքի գնահատում, • իրավաբանական և հիփոթեքային խորհրդատվություն, • ներդրումային ծրագրերի նախապատրաստում, • ղեկավարում, ճարտարապետություն և դիզայն, • ճարտարապետական փաստաթղթերի նախապատրաստում, • կառուցապատում, • շինարարություն: Ընկերության մասնագետները ունեն նախաձեռնող և ստեղծագործ միտք: Ընկերության գլխավոր նպատակն է բանիմաց և պրոֆեսիանալ մասնագետների շնորհիվ բարձրացնել շուկայում մատուցվող ծառայությունների որակը, կոտրել գործող կարծրատիպերը, գրավել առաջնային և առանցքային դիրք անշարժ գույքի շուկայում:

Սմարթ Սիսթեմս ՍՊԸ

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ (IT)  

Սմարտ Սիսթեմս ՍՊԸ-ն հայտնի է որպես բիզնեսի կառավարման ավտոմատացված համակարգեր կամ ծրագրային ապահովում ստեղծող ընկերություն և հանդես է գալիս Smart Sales ապրանքնիշով սկսած 2003 թվականից: Smart Sales ծրագրային փաթեթը, որը բաղկացած է Smart Sales Distributor, Smart Sales Shop և Smart Sales Restaurant, Smart Sales Production ծրագրերից, առևտրային գործարքների կառավարման համակարգ է` նախատեսված առաքում իրականացնող ընկերությունների, մանրածախ կամ մեծածախ վաճառակետերի, ռեստորանների և բար-սրճարանների գործարքների հարմարավետ կառավարման համար:

ԱՐՏ ԼԱՆՉ

Ռեստորաններ, Հանրային սնունդ  

Արտ Լանչը հիմնադրվել է 2002 թ.-ին: Բիզնեսի զարգացմանը զուգընթաց ստեղծվել են նաև Արտ Գուեստհաուս, Արտ Քեյթրինգ և Դիլի ՋանՊիցցա բրենդերը: Արտ Լանչի գործունեությունները հիմնված են հետևյալ սկզբունքների վրա՝ 1.Որակյալ և թարմ սննդամթերք 2. Բազմազան և չկրկնվող տեսականի 3. Մատչելի գներ 4. Սպասարկման բարձր որակ 5. Խուսափում կիսաֆաբրիկատների, սննդային խտանյութերի, կոնցենտրատներով հարուստ մթերքների օգտագործումից