Ընկերություններ
Առողջապահություն
Ֆարմաստարը եվրոպական Ֆիտերման Ֆարմա ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ֆիտերման Ֆարմա ընկերությունը ունի 25 տարվա պատմություն։ Հիմնադրվել է Ռումինիայի Յասի քաղաքում։ Ընկերությունն արտադրում է դեղամիջոցներ, սննդային հավելումներ, բժշկական նշանակության և կոսմետիկ միջոցներ՝ կենտրոնանալով որակի և կայուն զարգացման վրա։ Արտադրող գործարանը GMP-ի կողմից սերտիֆիկացված է բոլոր արտադրական հոսքերի համար, ինչպես նաև որակավորված է ISO 13485 և ISO 9001 ստանդարտներով՝ TÜV Ավստրիայի կողմից: Ընկերության արտադրանքները եվրոպական շուկայի առաջատարներն են ուրոլոգիայի, մանկաբուժության, գինեկոլոգիայի, աղեստամոքսային համակարգի խնդիրների, հոդերի առողջության ոլորտներում։
Առողջապահություն
Vet Line անասնաբուժական կլինիկան Հայաստանի առաջին շուրջօրյա կլինիկան է,որտեղ 24 ժամ մեր մասնագետները հետևում են ծանր վիճակում գտնվող կենդանիներին՝ առանձ աչք փակելու:24 ժամ բաց լինելու շնորհիվ տարիների ընթացքում հարյուրավոր կենդանիներ են փրկվել՝վթարի ենթարկված,այլ կենդանու կողմից վնասվածքներ ստացած,լվացքի մեքենայում լողացած)),ասեղ կերած,ծննդաբերել չկարողացող և այլն... Մենք զբաղվում ենք շների և կատուների հիվանդությունների ախտորոշմամբ,բուժմամբ,պրոֆիլակտիկ միջոցառումների իրականացմամբ,կատարում ենք վիրահատություններ:Կլինիկայում գործում է ստացիոնար: Մատուցվում են վարսահարդարման և հյուրանոցի ծառայություններ:
Առողջապահություն
Մասնագիտացված բժշկական կենտրոն, որտեղ իրականացվում է ոտքերի և ձեռքերի բժշկական և էսթետիկ խնամք .
Առողջապահություն
«Ցիտո» բժշկական կենտրոնը իր առաքելությունն է համարում տարիների ընթացքում կուտակած փորձն ու գիտելիքներն օգտագործելով՝ կրթել հասարակությանը և ճիշտ ուղղորդելով զերծ պահել բազմաթիվ հիվանդությունների զարգացումներից՝ ապահովելով անվտանգ և ճշգրիտ բժշկություն: Մեզ մոտ ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի ցանկացած խնդրի դեպքում Դուք հնարավորություն ունենաք հանձնել անալիզներ՝ մեկտեղում անցնելով հետազոտություն և ստանալով բուժում: Կենտրոնը հագեցած է ժամանակակից բուժսարքավորումներով և ախտորոշիչ լաբորատորիայով:
Առողջապահություն
«ԻԶՄԻՐԼՅԱՆ» բժշկական կենտրոնը հանդիսանում է «Սուրբ Ներսես Մեծ» գիտակրթական և ուսումնական կենտրոնի և ՀՀ Առողջապահության նախարարության Լ. Նազարովի անվան Պրոկտոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի իրավահաջորդը: 2000 թ. ինստիտուտը սեփականաշնորհվեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կողմից: 2001թ.-ին նվիրաբերվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Սուրբ Ներսես Մեծ գիտա-բժշկական կենտրոնին:
Առողջապահություն
Center for Innovative Medicine Avanta was founded in 2002. Main goals: develop and promote modern technologies and approaches in the field of dentistry and aesthetic medicine in Armenia, combine the art and medicine into philosophy to meet the aesthetic requirements of our century. During the years of experience in the armenian market, Avanta has reached a level that can satisfy even the most demanding patients from many European countries.
Առողջապահություն
Աջափնյակ վարչական շրջանում նորաբաց բազմապրոֆիլ ամբուլատոր և ախտորոշիչ կենտրոնը առաջարկում է Երևան քաղաքի լավագույն մասնագետների խորհրդատվություն և բուժում, որոնք կատարվում են աշխարհի բարձրագույն տեխնիկական որակի սարքերով։ Մենք առաջարկում ենք վիրաբուժական, թերապևտիկ, տարբեր նեղ մասնագիտական խորհրդատվություն և ախտորոշում։ Մենք առաջարկում ենք կազմակերպել Ձեր հետազոտությունները և բուժումը ջերմ և հոգատար մթնոլորտում լավագույն անվանի մասնագետների կողմից առավելագույն կարճ ժամանակահատվածում։
Առողջապահություն
The MedAlliance clinic offers preventive, medical and cosmetic dentistry, therapeutic and classic massage, medical and aesthetic dermatology.
Առողջապահություն
Կրիո-թերապիայի միջոցով անցավ, առանց արյունահոսության և որևիցե վիրահատական միջամտության բուժվում են զանազան ԼՈՌ հիվանդություններ։
Առողջապահություն
Wigmore Clinic-ը օրթոպեդիայի, սպորտային վնասվածքաբանության և ողնաշարի վիրաբուժության ժամանակակից կենտրոն է։ Այստեղ մատուցվում են մանկական օրթոպեդիայի, մեծահասակների օրթոպեդիայի, սպորտային վնասվածքաբանության, ողնաշարի վիրաբուժության և ամբուլատոր ծառայություններ։ Կլինիկան միակն է տարածաշրջանում, որտեղ տեղակայված է քայլվածքի կլինիկական հետազոտման լաբորատորիա։