Ընկերություններ
Վաճառք,Առևտուր
Մենք աշխատում ենք հայկական շուկայում 1997թ-ից` նախկինում ունենալով Մոսկվայում գործարարությամբ զբաղվելու 6 տարվա աշխատանքային փորձ (1991-1996թ.): Հայաստանի Հանրապետությունում «Էսթինգ» ՍՊԸ-ն զբաղվում է եվրոպական երկրներից բարձրորակ ապրանքների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով - կոսմետիկա և սննդամթերք: Ներկայումս մեր կազմակերպությունում աշխատում է մոտ 80 աշխատակից, որոնք իրենց գործի լավագույն մասնագետներից են: Մենք մշտապես հետևում ենք ներքին շուկայում տեղի ունեցող փոփոխություններին և համապատասխանաբար արձագանքում դրանց: Կազմակերպության աշխատակիցները մշտապես մասնակցում են Եվրոպական երկրներում անցկացվող տարբեր միջազգային ցուցահանդեսների` համագործակցության համար նոր գործընկերներ որոնելու նպատակով: Մենք կողմնակից ենք արդար, երկարատեւ եւ փոխշահավետ համագործակցության: Մաղթում ենք մեր էջի բոլոր այցելուներին հաջողություն, առողջություն եւ բարեկեցություն:
Ինֆորմացիոն Տեխնոլոգիաներ (IT)
DigEx's mission is to motivate people to utilize its cutting-edge tech solutions in their business processes and to equip IT sector with software that simplifies most tangled and time-consuming duties.
Արտադրություն
All natural handmade skin care products. Handmade Soaps, Natural Oils and Butters, Bath Bombs, Lip Balms, Natural Shampoos and Shower Gels, Essential Oils, Aromaoils and Diffusers ...etc.
Keshishian Esthetic Dental Clinic
Առողջապահություն
Քեշիշյան էսթետիկ ստոմատոլոգիական կլինիկայի նպատակը Ձեզ առողջ ատամներ պարգևելն է: Ժամանակից տեխնոլոգիաների, նորագույն մեթոդների և բարձրակարգ բժշկական անձնակազմի շնորհիվ Դուք ձեռք կբերեք ձյունաճերմակ ժպիտ և կբարելավեք Ձեր կյանքի որակը: Հարմարավետ միջավայրի և անցավ բուժման շնորհիվ մեզ մոտ յուրաքանչյուր հաճախորդ իրեն զգում է հուսալի և ապահով ձեռքերում:
Արտադրություն
«Վուդ Լայն» ընկերությունը փայտանյութերի խոշորագույն մատակարարն է Հայաստանում: Հիմնադրվել է 2006թ. «Ռուսկի Լես» առևտրային նշանի ներքո: Մեր աշխատանքում մենք հիմնական շեշտը դնում ենք բարձրորակ արտադրանքի մատակարարման վրա, ինչպիսիք են՝ լամինացված նրբատախտակը, «ФК» և «ФСФ» /ջրակայուն/ ապրանքանիշի նրբատախտակները, ուղղորդված փայտատաշեղային սալեր /ОСБ/, փայտատաշեղային սալեր /ДСП/,փայտաթելային սալեր /ДВП/, միջին խտության փայտաթելային սալեր /МДФ/, ամբողջական փայտանյութից արտադրանքներ, ինչպես օրինակ՝ «Եվրովագոնկա»՝ եղևնուց, սոճուց, լորենուց, խեժափիճուց և կաղամախուց, «բլոկ-հաուս», եվրոհատակ, կահույքի վահանակներ, ծավալային արտադրանք, կահույքի ֆասադներ, շերտավարագուրե դռնակներ՝ նվազագույն գներով և ցանկացած ծավալով:
Ռեստորաններ, Հանրային սնունդ
Բացահայտեք Հրազդանի կիրճում գտնվող Ուրարտու բարձրակարգ ռեստորանը, որն առաջարկում է ոչ միայն համեղ և յուրօրինակ ճաշատեսակներ, այլև հրավիրում է ըմբոշխնել կիրճի բնությունն ու մաքուր օդը: Համալիրն ընդգրկում է թե՛ փակ և թե բացօթյա սրահներ: Փակ սրահները նախատեսված են 170, 90 և 60 հոգանոց առիթների համար: Իսկ ահա բացօթյա տաղավարներում կարող են իրենց առիթները նշել մինչև 100 և ավելի անձիք: ՎԻՊ սրահում՝ 20-25
Առողջապահություն
AmiryanVet անասնաբուժական կլինիկան Հայաստանի առաջին անասնաբուժարաններից է հիմնված 1994 թվականին։ Այստեղ մշտապես հոգատար են և պատրաստակամ օգնելու մեր չորքոտանի ընկերներին։ Մենք զբաղվում ենք շների և կատուների հիվանդությունների ախտորոշմամբ, բուժմամբ, պրոֆիլակտիկ միջոցառումներով նաև իրականացնում ենք տարատեսակ վիրահատություններ : 2010 թվականից մենք հիմնել ենք վարսահարդարման առանձին ծառայություն, որի համար մեր մասնագետները 6 ամսից ավել անցել են վերապատրաստում իսպանիայի լավագույն գռումինգ դպրոցում։ AmiryanVet կլինիկան հագեցած է բոլոր անհրաժեշտ պարագաներով և տեխնիկայով, որոնք պարբերաբար համալրվում են նորագույ սարքավորումներով: