«Միրա Տրանս» ընկերությունը հիմնադրվել է 2011թ և այժմ Անդրկովկասի ամենահաջողակ և հուսալի տրանսպորտային-էկսպեդիտորական ընկերություններից մեկն է: Հիմնադրման առաջին իսկ օրվանից երիտասարդ ընկերությունն սկսեց արագորեն զարգանալ բեռնափոխադրումների շուկայում՝ կնքելով բեռնափոխադրումների իրականացման բազմաթիվ երկարաժամկետ պայմանագրեր խոշորագույն ներմուծողների և արտահանողների հետ: Ներկայումս մեր ընկերությունն ունի զգալի ռեսուրսներ և պրոֆեսիոնալ մասնագետների խումբ, ինչը հնարավորություն է տալիս բարձր որակով կազմակերպել ցանկացած տեսակի, բարդության և կառուցվածքի փոխադրումներ ամբողջ աշխարհից: