Marypophands

Հաճախորդների սպասարկում

Նկարագրություն
Marypophands կազմակերպությունը, առաջինն է Հայաստանում, որը հատուկ ստեղծվել է կանանց հոգսը թեթևացնելու համար: Marypophands-ը տրամադրում է անձնական օգնական, բոլոր այն կանանց, ովքեր առօրյա գործերի կազմակերպման ընթացքում ունեն օգնության կարիք:
Եթե դուք աշխատող մայրիկ եք, ձեռնարկատեր տիկին կամ տնային տնտեսուհի, ով պետք է ամեն ինչ  հասցնի, և 24 ժամը Ձեզ ուղղակի չի բավականացնում, Ձեր անձնական օգնականը իր վրա կվերցնի Ձեր պարտականությունների այն մասը, որը Դուք նրան կհանձնարարեք, իսկ Դուք միևնույն ժամանակ, կարող եք զբաղվել նրանով, ինչը Ձեզ հաճույք է պատճառում:
Սիրելի կանայք, Ձեր անձնական օգնականը Ձեր տրամադրության տակ է բոլոր աշխատանքային օրերին ժամը 9:00-18:00: Դուք կարող եք նրա հետ կիսել բոլոր այն պարտականությունները, որոնք կապված են «փնտրելու, գտնելու, կազմակերպելու, ապահովելու» հետ (հաճախ արվող հարցումները տես սեղմելով հետևյալ հղումը): Նա Ձեզ օգնում է արդյունավետորեն կազմակերպել առօրյան՝ խնայելով Ձեր ժամանակը և էներգիան: Նա կկարգավորի Ձեր անձնական օրակարգը՝ անհրաժեշտության դեպքում հիշեցումներ ուղարկելով: