Երևանի քաղաքապետարանի «Նորք–Մարաշ» Բժշկական Կենտրոն ՓԲԸ «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնը հիմնադրվել է 1993թ. հայ և ամերիկացի բժիշկների միասնական ջանքերի շնորհիվ`Ալբերտ Սթարի անվան ակադեմիական կենտրոնի (Պորտլենդ, ԱՄՆ) առաջատար սրտի վիրաբույժ Հագոբ (Հրայր) Հովագիմիանի գլխավորությամբ: Կենտրոնի կայացմանն աջակցել են տարբեր հասարակական կազմակերպություններ և անհատներ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից Կենտրոնի տնօրենը Միքայել Յուրիի Ադամյանն է։ «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնում իրականցվում է անհետաձգելի, ամբուլատոր, ստացիոնար և դիսպանսեր բժշկական օգնություն՝ երեխաներին և մեծահասակներին սրտի պաթոլոգիաներով: Այստեղ կատարվում են տարբեր աստիճանի բարդություն ունեցող վիրահատություններ (բացառությամբ սրտի փոխպատվաստման): Կենտրոնում գործում է միջազգային ծրագրերի բաժին, որը սպասարկում է արտերկրից ժամանած պացիենտներին :