«ՏՈՍՊ»-ի ստեղծման պատմությունը սկիզբ է առել դեռևս հեռավոր քառասուննականերից։ Կարի ֆաբրիկան հիմնադրվել է 1947 թվականին և առ այսօր աշխատում է անխափան՝ պահպանելով արտադրությունը ստեղծողների լավագույն ավանդույթները։ Իր գործունեության ամբողջ ընթացքում «ՏՈՍՊ»-ը տարեցտարի ընդլայնում է իր արտադրությունը՝ մնալով միջպետական ստանդարտի առաջատար գործարաններից մեկը: «ՏՈՍՊ»-ի արտադրությունը բազմազան է։ Այստեղ ստեղծվում և արտադրվում են նորածինների և երեխաների, նորաձև կանանց և տղամարդկանց համար հագուստներ: