Ռեստորանի ու խոհանոցի հարցերում միջակությունը մեզ համար անընդունելի է: Տոսպ ամրոցը լեռների ամենաբարձունքում կառուցված և հազարամյակների պատմության միջով անցած «արծիվ» է, որը ճախրում է ամպերի մեջ: «Տոսպիան» էլ ունի իր բարձրունքներին հասնելու, առաջատար հայկական ռեստորան դառնալու հավակնություն: «Տոսպիայի» անձնակազմը լեցուն է հավատով ու եռանդով և իր ստեղծագործ, արդար ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ ջանում է մշտապես արժանի լինել հայաստանցի և արտասահմանցի հյուրերի բարձր գնահատականին ու ուշադրությանը: Նորաբաց «Տոսպիան» իր հյուրերի համար կդառնա ամենանախընտրելի և սիրելի վայրերից մեկը, որտեղ մարդիկ իրենց կզգան վստահ և հանգստավետ, ինչպես սեփական տանը: Մեր նախանձախնդիր անձնակազմը խորապես հավատում է և համոզված է, որ «Տոսպիան» մշտապես ուրույն տեղ կունենա Երևանի ռեստորանային բիզնեսի առաջատարների շարքում: