Հաճախ բառերը բավական չեն՝ փոխանցելու այն, ինչ զգում են մարդիկ։ Ձեր զգացմունքները բացահայտե՛ք ծաղիկներով։ Յուրաքանչյուր ծաղիկ իր պատմությունն ունի, իսկ մեր դիզայն ստուդիոն խոսեցնում է նրանց տարբեր զգացմունքների լեզուներով։ Յուրաքանչյուր ծաղկեփնջի վրա աշխատում են մեր թիմի փորձառու դիզայներները, ովքեր ընտրում և համադրում են ամենաթարմ ծաղիկները՝ ստեղծելով անհատական և նրբաճաշակ կոմպոզիցիաներ։ Արդեն մեկ տարի շարունակ մենք ստեղծում ենք մեծ ժպիտների մեծ առիթներ: Մեզ մոտ Դուք կգտնեք թարմ, յուրահատուկ և նուրբ փնջերի մեծ տեսականին: Մեր հասցեն՝ Գր. Լուսավորիչ 3: