BALU KIDS CLUB

Կրթություն , Մանկավարժություն

Նկարագրություն
«Բալու» Մանկական Ակումբը երեխայի վաղ զարգացման և սոցիալիզացիայի կենտրոն է, որտեղ զարգացնող խաղերի միջոցով երեխան ձեռք է բերում նոր գիտելիքներ և հմտություններ, սովորում է լինել ինքնուրույն, ժամանակավորապես մնալ առանց մայրիկի, և իհարկե, կարողանում է վայելել հասակակիցների հետ շփման բերկրանքը:
«Բալու» Մանկական Ակումբ հաճախում են 1-ից 6 տարեկան երեխաները։ Այս տարիքում հատկապես կարևոր է երեխաների շփումը իրենց հասակակիցների հետ, այդ իսկ պատճառով գործում է 5 տարիքային խումբ: Առավելագույն քանակը խմբերում 10 երեխա է: Նրանց հետ միաժամանակ զբաղվում են 5 մանկավարժներ, որոնք դիպլոմավորված մասնագետներ են մանկավարժության, հոգեբանության և վաղ զարգացման որակավորմամբ: