Artioli

Արտադրություն

Նկարագրություն
«Artioli»-ն տղամարդկանց կոշիկների և կաշվե իրերի բրենդ է, որի մեջ միաձուլված է  որակը, նուրբ ոճը և դասական իտալական շքեղությունը։
Կոշիկները պատրաստվում են լամայի, կոկորդիլոսի, իգուանայի և ջայլամի կաշվից։ Որոշ հավաքածուներում կարելի է հանդիպել կոշիկներ ՝ պատրաստված շնաձկան, կենգուրուի, փղի և օձաձկան կաշիներից:
«Artioli» բրենդի կոշիկները կրել և կրում են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասսոն, Մարչելլո Մաստրոյանին, Ֆրենկ Սինատրան, ինչպես նաև մի շարք քաղաքական դինաստիաներ, ինչպիսիք են Էյզենխաուերները, Քեննեդիները, Օնասսիսները և այլք: