Laki Dessert Art Studio

Վաճառք,Առևտուր

Նկարագրություն
Laki Dessert Art Studio-ն, որն արդեն գրեթե15-ը տարի հայկական շուկայում ներկայանում է տարատեսակ թխվածքներով ու տոնական տորթերով, հաճախորդների համար հնարավորություն է ստեղծել ինտերնետային խանութի շնորհիվ պատվերներ կատարել ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի ցանկացած վայրից՝ գեղեցիկ և համեղ նվեր անելով իրենց մտերիմներին:

Լակիի պատմությունը սկսելվել է փոքրիկ վառարանով ու հարիչով եւ երկու աշխատողով, որոնց թվում էր նաև դերասանուհի Լակիի հիմնադիր Լիկա Մեսրոպյանը, ով նույնպես թխում էր և հետեւում ամեն մանրուքին: Տարեցտարի շատացան ոչ միայն վառարանները, այլեւ աշխատակիցները, բայց մինչ օրս էլ Լիկան մասնակցում է թխելու, ձեւավորելու գործընթացին, զբաղվում մենեջմենթով ու հետեւում բոլոր աշխատանքներին՝ վստահ ապահովելով արդեն սովորական դարձած Լակիի անթերի որակն ու բարձր կարգը։