«Ալեքս-Ռեկռուտինգ» ՍՊԸ-ն, որի կազմում գործում է «Ալեքս-Ռ» անշարժ գույքի գործակալությունը սկսել է իր աշխատանքը 2006 թվականից և ունի իր ուրույն և կայուն դիրքը՝ շնորհիվ ազնիվ աշխատանքի, պրոֆեսիոնալիզմի և հաճախորդներին ցուցաբերած անհատական մոտեցման: «Ալեքս-Ռ»-ը տրամադրում է ծառայությունների ամբողջական փաթեթ, որը թույլ է տալիս հաճախորդին արագ իրագործել ցանկացած գործարք անշարժ գույքի ոլորտում: Համապատասխան որակավոման և բազմամյա փորձի շնորհիվ՝ «Ալեքս-Ռ» ընկերության պրոֆեսիոնալ անձնակազմը Ձեզ կօգնի իրականացնել շահավետ գործարքներ՝ ապահովելով գործարքի գաղտնիությունը, և զերծ մնալ գործարքի ընթացքում բարձր ռիսկերից՝ հասցնելով դրանք նվազագույնի: