GSS - Solar Systems

Վաճառք,Առևտուր

Նկարագրություն
ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
"ՋիԷսԷս" ընկերության առաքելությունն է վերականգնվող էներգետիկայի ոլորտի, մասնավորապես արևային և հողմային էներգիայի համակարգերի զարգացումը Հայաստանում և տարածաշրջանում:
Մեր հիմնական նպատակն է օգնել էներգասպառողներին՝ լինել անկախ էներգետիկ առումով, ստանալ և օգտագործել մաքուր ու վերականգնվող էներգիա՝ ազատվելով էլեկտրաէներգիայի ծախսային բեռից և պաշտպանելով շրջակա միջավայրը էներգիայի աղտոտող աղբյուրներից:
ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ
"ՋիԷսԷս"-ի զարգացման ճանապարհային քարտեզի հիմքում դրված է մեր տեսլականը՝ ստեղծելով տեխնոլոգիական և տեխնիկական կենտրոն՝ Երևանը դարձնել արևային և հողմային էներգիայի տարածաշրջանային մայրաքաղաք, այնուհետև այլընտրանքային էներգիայի աղբյուրները դարձնել հիմնական: