Ոստան ռեստորանը բացվել է Աբովյան 8 հասցեում մայիսի 20-ին 2017 թ. “Ծիրանի Կոմպլեքս”-ի կողմից: Հիմնական ուշադրությունը պետք է դարձնել ռեստորանի շենքին, որն ամենագեղեցիկ շենքերից մեկն է Երևանում և կառուցվել է ճարտարապետ Վասիլի Միրզոյանի կողմից 1884 թ: Շենքը շատ երկար ժամանակ կանգնած էր դատարկ, առանց որևէ վերականգման հույսի: Շենքի ամենահին և գեղեցիկ մասը հենց շենքի դուռն է, որի կողքով անտարբեր չեն անցնում ո՛չ տուրիստները, ո՛չ էլ տեղաբնակները: Շնորհիվ “Ծիրանի Կոմպլեքս”-ի շենքը վերանորոգվել է` պահպանելով իր ճարտարապետական լուծումները, ինչպիսիք են աստիճանավանդակը, հատակի խճանկարը, գեղեցիկ պատուհանները և այլ հին տարրերը: