Ջենեսիս նշանակում է «Սկիզբ»: Այն մարմնավորում է Մեր թիմի լիակատար հանձնառությունը Ձեզ պարգևելու կյանքի նոր՝ առողջ և գեղեցիկ, սկիզբ: Մենք նվիրված ենք մեր գործին և հոգ ենք տանում ամեն մանրուքի մասին։ Ջենեսիս կլինիկայում որակը, սանիտարահիգիենիկ պայմաններն ու անվտանգությունը գլխավոր առաջնահերթություններ են։ Մեր թիմը համալրված է պրոֆեսիոնալ և միջազգային վերապատրաստում անցած մասնագետներով, ովքեր հաշվի են առնում Ձեր բոլոր պահանջներն ու ապահովում են բարձրակարգ բժշկական սպասարկում՝ օգնելով պահպանել Ձեր երիտասարդ և բնական գեղեցկությունը։ Ջենեսիս կլինիկան հագեցած է բժշկության ոլորտի նորագույն և բարձրակարգ բժշկակական սարքավորումներով, որոնք ապահովում են նորագույն բժշկական տեխնոլոգիաների օգտագործումը։