Հիմնադրվել է 2000թ. որպես անձի արդյունավետության և ներդաշնակության զարգացման կենտրոն «Անահիտ Տերա» անունով: 2012թ. կենտրոնն ընդլայնվել և տեղափոխվել է Ձորաղբյուր և մինչ օրս գործում է նոր անունով` «Այա Մարիա» առողջարանային հանգստի SPA կենտրոն: Կենտրոնի հիմնադիր տնօրենն է հոգեբան – առողջագետ Անահիտ Հակոբյանը: Շքեղ SPA ծառայություններից զատ, «Այա Մարիա»-ն իրականացնում է հատուկ առողջարանային և հոգեբանական ծրագրեր, մասնավորապես՝ կոուչ սեսիաներ, հոգեբանական խորհրդատվություն, կինոթրեյնինգներ և արտ թերապիա: