2001թ. հունվարին Հայաստանի` Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո, 2002թ. դեկտեմբերին Երևանում հիմնվեց Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը` ԵԽ Նախարարների կոմիտեի թիվ (99)9 որոշման հիման վրա: Տեղեկատվական գրասենյակը (ԵԽՏԳ) պաշտոնապես բացվել է 2003թ. հուլիսի 8-ին և Հայաստանում գործել է մինչև իր փակվելը 2010թ-ի դեկտեմբերի 31-ին: ԵԽ գրասենյակն աջակցում է ազգային իշխանություններին ԵԽ-ի հետ համագործակցության շրջանակներում նպատակային գործողություններ ծրագրելու և ժամանակին իրականացնելու գործում: ԵԽ գրասենյակի նոր կարգավիճակը ենթադրում է առավել ընդլայնված համագործակցություն Երևանի և Ստրասբուրգի միջև` ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայությանն ոլորտում տեղում իրականացվող ծրագրերի միջոցով: Երևանի գրասենյակն աջակցում է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանին վերաբերվող, ինչպես նաև տարածաշրջանային, ԵՄ և այլ դոնորների հետ համատեղ ծրագրերի իրականացմանը` հիմնված Հայաստանի վերաբերյալ ԵԽ 2015 – 2018թթ. գործողությունների ծրագրի վրա: Այն իրենից ներկայացնում է առաջնահերթ գործողությունների փաթեթ` միտված իր օրենսդրությունը, հաստատություններն ու պրակտիկան եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հարցում Հայաստանին աջակցության տրամադրմանը: Արդյունավետ աջակցություն ապահովելու համար այդ գործընթացում գրասենյակը սերտորեն համագործակցում է հայկական իշխանությունների, միջազգային հանրության և քաղաքացիական հասարակության հետ: