ՄԱՐԻԼԱ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը ստեղծվել է 2010թ.-ին: Ստեղծման նպատակներից են եղել տեղական հումքից ստանալ բարձրորակ արտադրանք,որի համար հիմնադիրները ջանք չեն խնայել: Գերմանիայից բերվեցին անհրաժեշտ սարքավորումներ,ինչպես նաև հրավիրվեցին համապատասխան մասնագետները և գաղափարը դարձավ իրականություն՝ Ընկերություն,որը բացառապես էկոլոգիապես մաքուր տեղական հումքից արտադրում է մսամթերք: Սկզբնական շրջանում զբաղվելով միայն մսամթերքի արտադրությամբ, Ընկերությունը հասցրեց ճանաչելի դառնալ շուկայում՝ շնորհիվ բարձրորակ արտադրանքի: Այսօր արդեն Ընկերությունը զբաղվում է նաև կաթնամթերքի արտադրությամբ: Կաթնամթերքի արտադրամասի սարքավորումները նույնպես ներկրվել են Գերմանիայից: