ZAKARYAN

Արտադրություն

Նկարագրություն
«Զաքարյանը» Հայաստանում ջինսերի արտադրության նոր բրենդ է:
Բազմաթիվ անգամ ուսումնասիրելով շուկայի հնարավորությունները, ինչպես նաև ապրանքի պահանջարկը՝ ձեռնարկության ղեկավարությունն իր առջև նպատակ է դրել ստեղծել ջինսեր, որոնցում կհամադրվեն հայկական կոլորիտը և դասականը:
Այս գաղափարի վրա աշխատել է փորձառու դիզայներների խումբ, որոնց հաջողվել է արտադրության մեջ ներդնել նոր որակ և նոր յուրահատուկ գաղափարներ: Առաջադրված խնդիրների իրագործման համար ձեռք են բերվել գերմանական և իտալական նորագույն սարքավորումներ, որոնց արտադրական որակն անցել է ժամանակի փորձությունը: Այդ սարքավորումներն առաջատարն են այս ոլորտում:
Ձեռնարկության նպատակն է արտադրել յուրահատուկ, մյուսներից տարբերվող ջինսեր՝ միևնույն ժամանակ չմոռանալով դասականի մասին: Իսկ որակը պետք է բավարարի անգամ ամենաբծախնդիր սպառողի պահանջները: