Պրոֆպանել ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին, սակայն իր գործունեությունը սկսել է ծավալել արևային վահանակների արտադրության ոլորտում 2016 թվականից: Մեր ընկեությունը հանդիսանում է Հայաստանում առաջին արևային վահանակներ արտադրող ընկերություն, որի արտադրական հզորությունը հասնում է տարեկան մոտ 60 մեգավատ: Solaron ապրանքանիշը հանդիսանում է գրանցված ապրանքային նշան Պրոֆպանել ընկերության արտադրանքի համար: Մեր ընկերությունում համախմբվել են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր ունեն զրոյից բիզնեսի կազմակերպման տարիների փորձ: Մենք համոզված ենք, որ վերականգնվող էներգետիկ ռեսուրսները կարող են բարելավել մեր կյանքի որակը եւ խթանել կայուն զարգացումը մեր երկրում: Վերականգնվող էներգետիկ համակարգերը պրակտիկ են, հուսալի, արդյունավետ մարդկանց եւ շրջակա միջավայրի համար: