Grand Candy

Արտադրություն

Նկարագրություն
"Գրանդ Քենդի" ընկերությունն այսօր Հայաստանի սննդի արդյունաբերության ամենախոշոր ձեռնարկությունն է: Այն հիմնադրվել է 2000 թվականի սկզբին, Հրանտ Վարդանյանի կողմից։

Առաջինը գործարկվել է կարամելի, ապա՝ կոնֆետի արտադրամասերը: Այդ երկու արտադրամասերում արտադրվում էր 100 անվանում հրուշակեղեն: 2000 թվականին "Գրանդ Քենդի" ընկերությունում աշխատում էր ընդամենը 600 մարդ: Արտադրության և վաճառքի ծավալները տարեցտարի ավելացնելով՝ "Գրանդ Քենդին" այսօր զբաղեցնում է Հայաստանի հրուշակեղենի շուկայի 40 տոկոսից ավելին: Լավ կազմակերպված արտադրության շնորհիվ կարճ ժամանակահատվածում ընկերությունն իր հաստատուն տեղն է զբաղեցնել շուկայում` սպառողներին ներկայացնելով արդեն իսկ հայտնի ավանդական, ինչպես նաև տեղական շուկայի համար միանգամայն նոր արտադրատեսակներ:

Այժմ "Գրանդ Քենդի" ընկերությունն արտադրում է ավելի քան 400 անուն ապրանքատեսակ: "Գրանդ Քենդին" միակ գործարանն է Անդրկովկասում, որն զբաղվում է կակաո հատիկավորի մշակմամբ: