Valan Decor

Վաճառք,Առևտուր

Նկարագրություն
"Valan Decor" խանութ-սրահը հիմնադրվել է 2012 թվականի մարտին: Այժմ այն մասնագիտացված է բարձրորակ պաստառների, դեկորատիվ ներկերի և դրա համար նախատեսված աքսեսուարների ներմուծման և վաճառքի մեջ: "Վալան Դեկոր"-ը իր բացման օրվանից հանդիսանում է իտալական և բելգիական պաստառների այնպիսի աշխարհահռչակ ապրանքատեսակների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպիսիք են` "Murella"-ն և "GranDeco"-ն: Այս պաստառներից յուրաքանչյուրը ճանաչված է ամբողջ Եվրոպայում իր որակական բարձր հատկությունների և գունային գամմայի ու տեսակների լայն ընտրության շնորհիվ: "Վալան Դեկոր"-ի պաստառների այսպիսի տեսականին բավարարում է տարբեր ճաշակ ունեցող հաճախորդների պահանջները` օգնելով գտնել այն տեսակը, գույնը և դեկորը, որն էլ հենց պատկերացնում էին այցելուները մինչև "Վալան Դեկոր"-ի խանութ-սրահը այցելելը: