Hashtag SPORT

Վաճառք,Առևտուր

Նկարագրություն
2007 թվականին Սիրիայում, որպես ընտանեկան բիզնես մենք սկսեցինք հագուստի արտադրություն, որը նախատեսված է հարմարավետության և առօրյա կրման համար:
2008 թվականի վերջին ծնվեց SYROSPORT ապրանքանիշը (բրենդը):
2015 թվականին մենք դուրս եկանք հայկական շուկա և հիմադրեցինք #SPORT ապրանքանիշը (բրենդը):
Մեր առաքելությունն է ստեղծել և մեր հարգարժան հաճախորդներին հասցնել լավագույն որակի ինչպես առօրյա, այնպես էլ սպորտային հագուստ, առաջնորդվելով “Ավել նորաձևություն` պակաս դրամով” կարգախոսով:
Մեր արտադրանքը հպարտորեն արտադրված է Հայաստանում, այն իրենից ներկայացնում է շապիկների և սվիտերների մեծ հավաքածու` վրան հայկական ազգային խորհրդանիշներով և դիզայնով: