Ցանկացած միջոցառում` լինի դա հարսանյաց հանդես, թե փոքրիկ ընտանեկան խնջույք, պահանջում է երկարատև ու դժվարին նախապատրաստական աշխատանք: Անցնում է տոնական օրը, մոռացվում են անհանգիստ ապրումները և մնում է միայն գեղեցիկ հիշողություններ: Որպեսզի այդ հիշարժան պահերը միշտ ուղեկից լինեն Ձեզ, անհրաժեշտ է նկարահանել և ստեղծել մի գեղեցիկ տեսաֆիլմ, որը պետք է վստահել միայն փորձառու և հմուտ մասնագետների: Ցանկացած միջոցառում ունի իր առանձնահատկությունը և պահանջում է օպերատորի հատուկ մոտեցում: Ցանկացած միջոցառման, հատկապես հարսանյաց հանդեսի նկարահանուման ժամանակ կարևորվում է ամեն ինչ` հարսանյաց պարագաները, մոմեր, տարոսիկները, ծաղիկները, բնակարանի, եկեղեցու և հարսանյաց սրահի ձևավորումը, ֆուրշետը և այն ամենը ինչը պատրաստելու համար մեծ ջանքեր և գումարներ են ծախսվել: Շատ կարևոր է նաև հարսի, փեսայի և հարազատների նախապատրաստական աշխատանքները, եկեղեցու արարողությունը, կենացները և բարեմաղթանքները: Նկարահանվում է ամեն ինչ և տարիներ հետո նորապսակները կամ իրենց երեխաները դիտելով տեսանյութը կվերապրեն երջանիկ և գեղեցիկ պահերը: Այնպես է ստացվել, որ մեր ազգի մեծ մասը գտնվելով արտերկրում չի կարողանում մասնակցել հարազատների միջոցառումներին իսկ տեսանյութը միակ միջոցն է լինում տեսնելու հարազատների գեղեցիկ և հիշարժան պահերը: