«Կովկաս» պանդոկն իր սիրելի հյուրերին ներկայացնում է ոչ միայն կովկասյան հարուստ խոհանոցի հայտնի ու մոռացված խորտիկներն ու ճաշատեսակները, այլև մեր նախնիների դարերով ամրագրված հյուրասիրության ավանդույթներն ու սովորույթները: Մեր խոհանոցում խորտիկների ու ճաշատեսակների անկրկնելի համի գաղտնիքը կովկասյան խոհանոցի ավանդական բաղադրատոմսեր են, օգտագործվող թարմ ու օրգանիկ սննդամթերքը՝ սեփական ֆազենդայից, ինչպես նաև բազմատեսակ համեմունքները: