Եվրոլուչե ՍՊԸ

Վաճառք,Առևտուր

Նկարագրություն
«Եվրոլուչե» ՍՊԸ-ն հիմնադրվելել է 2001թ.ին և հանդիսացել առաջատարը լուսավորության լուծումների ապահովման բնագավառում:
2004թ.ից ընկերությունը սկսել է իրականացնել ամբողջական նախագծեր, որոնք հիմնականում ընդգրկում էին բազմաոճ կահույքի, լուսավորության, սանտեխնիկայի և այլ աքսեսուարների ձևավորման, մատակարարման և տեղադրման ամբողջական աշխատանքներ: Այժմ ընկերությունը խիստ մասնագիտացված է կահույքի, լուսավորության, սանտեխնիկայի, պաստառների, վարագույրների, դռերի, տան և գրասենյակի ավտոմատացված կառավարման համար նախատեսված համակարգերի ներմուծման մեջ: Վերջին տարիներին առանձնակի կարևորություն է ստացել կոնկրետ սպառողի նախասիրություններին հարմարեցված լուծումների ապահովումը, ինչը թույլ է տալիս բավարարել նույնիսկ ամենաքմահաճ սպառողի պահանջները:

Առաջարկվող ապրանքատեսականին ամփոփում է դասական, արտ-դեկո և ժամանակակից ոճերը, միևնույն ժամանակ, բավարարում միջին և բարձր գնային սեգմենտում ներառված սպառողի պահանջները: Գործընկեր կատեգորիայում ընդգրկված են բացառապես իտալական, իսպանական, գերմանական, ֆրանսիական, բելգիական, ամերիկյան և անգլիական արտադրողները, որոնք մեծ հռչակ են վայելում միջազգային շուկայում:

«Եվրոլուչե» ընկերության հմուտ անձնակազմն ու մասնագետները հակված են նորարարական լուծումների ապահովմանը: Ուստի ընկերության հիմնական նպատակն է յուրաքանչյուր հաճախորդի համար ապահովել անհատական մոտեցում, ուսումնասիրել շուկան և ներմուծել միանգամայն նոր, տեխնոլոգապես հագեցած ապրանքներ, ինչը կընդգծի Ձեր տարբերվող ոճն ու ճաշակը: