«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»

Պետական կառույցներ

Նկարագրություն
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նպատակն է իրականացնել կանաչապատում, կանաչ տարածքների պահպանություն, լանդշաֆտային պլանավորում, քարտեզագրում և վերամշակման ենթակա կոշտ կենցաղային թափոնների ընդունում, հավաքում, տեսակավորում ու վերամշակում, ժամանակավոր պահեստավորման և հանձնման հետ կապված աշխատանքներ:
Շրջակա միջավայրի հանդեպ հոգատար վերաբերմունքն ու ամենօրյա խնամքը մեզ կօգնեն ունենալ ծաղկուն ու շնչող, մաքուր ու կանաչ Երևան:
Մենք պատրաստ ենք լսել ու արձագանքել, քննարկել ու գնալ այն բոլոր խնդիրների հետևից, որոնց լուծման դեպքում կունենանք թթվածնով հարուստ, կոկիկ ու գրկաբաց քաղաք: