VITROMED Reproductive Health Center

Առողջապահություն

Նկարագրություն
ՎԻՏՐՈՄԵԴ Վերարտադրողական Առողջության Կենտրոնը  հիմնադրվել է 2011 թվականին և հանդիսանում է վերարտադրողական առողջության ոլորտի առաջատար կենտրոններից մեկը Հայաստանում:
 

Կլինիկան հագեցված է նորագույն բժշկական և լաբորատոր սարքավորումներով` արտադրված Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Գերմանիայի առաջատար ընկերությունների կողմից:

Կենտրոնում աշխատում են օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների ոլորտում փորձառու բժիշկներ և սաղմնաբաններ, ովքեր ունեն բազմամյա աշխատանքային փորձ արտերկրում:

Կլինիկան աշխատում է Ամերիկյան և Եվրոպական ռեպրոդուկտոլոգների և սաղմնաբանների ասոցիացիաների կողմից ընդունված չափորոշիչներով, որը երաշխավորում է անպտղության բարձրորակ ախտորոշում և բուժում: