Kamurjshin Construction

Ճարտարապետություն, Շինարարություն

Նկարագրություն
<<Կամուրջշին>> Փակ բաժնետիրական ընկերությունը քաջ հայտնի է Հայաստանի շինարարական շուկայում: Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են` երկաթուղային, ավտոճանապարհային և հետիոտնային կամուրջների, ուղեանցների, էստակադաների և այլ ինժեներական կառույցների շինարարություն ինչպես տրանսպորտային, այնպես էլ շինարարության այլ ճյուղերում (հիդրոտեխնիկական կառույցներ, բնակելի և արտադրական շենքեր և այլն):
    <<Կամուրջշին>> ՓԲԸ-ն հանդիսանում է շինարարական կոնստրուկցիաների շուկայում  միակ կազմակերպություն, որը պատրաստում է մինչև 28մ երկարությամբ նախալարված երկաթբետոնյա կամրջային հեծաններ, որոնք լավ հայտնի են ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում:
   <<Կամուրջշին>> ՓԲԸ-ն, բացի վերոնշված արտադրանքից, հանդիսանում է տրանսպորտային շինարարության համար այլ երկաթբետոնյա կոնստրուկցիաների հիմնական մատակարարներից մեկը Հայաստանի շուկայում:
   Կազմակերպությունը հիմնվել է 1971թ. որպես կամրջաշինական ստորաբաժանում  ԽՍՀՄ Տրանսպորտային Շինարարության Մինիստրության կազմում: