ՎԱԿ Գրուպը շինանյութի խանութների ցանց է, որը հայաստանյան շուկայում է շուրջ 18 տարի։ Ընկերությունը հիմնադրվել է 2002 թվականին։ Սկզբնական շրջանում զբաղվելով շինանյութի մանրածախ վաճառքով՝ 2004 թվականից ընդլայնել է իր գործունեությունը՝ շինանյութ ներմուծելով աշխարհի տարբեր երկրներից։ Ամեն ինչ մեկ վայրում կարգախոսն ունի միայն մեկ նպատակ՝ ստեղծել հարմարավետություն գնորդի համար։ Մեր խանութ-սրահներում դուք կգտնեք այն ամենն, ինչ պետք է տան համար՝ սկսած վերանորոգման ու հարդարման համար անհրաժեշտ ապրանքներից մինչև սարքավորումներ, գործիքներ, սալիկներ, սանտեխնիկա, ջահեր և այլն։