Vita Longa Medical Center

Առողջապահություն

Նկարագրություն
«Վիտա Լոնգա» լատիներենից թարգմանաբար նշանակում է «երկար կյանք»։
Հենց այս նշանաբանով էլ առաջնորդվում ենք մենք, ուղղորդելով մեր ներուժը մարդու կյանքի որակի բարելավմանը:
Մենք` արհեստավարժ մասնագետների հզոր թիմ ենք, որի գրագետ մոտեցումը և հոգատար վերաբերմունքը ձեր գոհունակության գրավականն է։
Կարևորելով պացիենտի առողջությունը՝ բուժման արդյունավետությունը, տևողությունը և հարմարավետությունը, մենք համալրել ենք կենտրոնը համաշխարհային առաջադեմ ընկերությունների կողմից արտադրված ֆիզիոթերապևտիկ և ուլտրաձայնային ախտորոշման նորագույն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս զուգորդել բուժման դասական եղանակները նորագույն տեխնոլոգիաներով և մեթոդներով` տալով բուժման հիանալի արդյունք։