Bacon Product

Արտադրություն

Նկարագրություն
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում` ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում, որը կառուցվել է 2006թ. ավստրիացի հայտնի մասնագետների կողմից կազմված նախագծով: Արտադրական մասնաշենքը համալրված է Schaller ընկերության նորագույն հոսքագծերով և անհատական ջրամշակման համակարգով, ընկերությունում ներգրավված են բարձր որակավորում ունեցող և արտերկրում պարբերաբար վերապատրաստվող մասնագետներ:

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈՒԿՏ» ընկերությունը հայկական շուկայում բացարձակ առաջատար է իր կիսաապխտած երշիկներով: Ընդհանուր մսամթերքի արտադրանքով ընկերությունն առաջին եռյակում է: