Չայխոնայի ստեղծման և դիզայնի հիմքում Մետաքսե մեծ ճանապարհի պատմությունն ու խորհուրդն է. միջնադարում այս ճանապարհնԱսիան կապել է Միջերկրական ծովի հետ, իսկ Հայաստանը դարեր ի վեր կարևոր տարանցիկ գոտի է եղել Արևմուտքի և Արևելքի միջև: Չայխոնայի միջավայրի գույներն ու երանգները քեզ կհիշեցնեն Արևելքը իր ողջ կոլորիտով: Հենց այստեղ են խաչաձևում երկու իրարիցբոլորովին տարբեր կուլտուրաներ, և այս միաձուլումը այնքան ներդաշնակ է, որ հաճելի է դառնում յուրաքանչյուրի քիմքին, իսկխոհանոցը՝, ի լրումն արևելյանի, կզարմացնի իր զանազանությամբ՝ կովկասյան, իտալական, ֆրանսիական ուտեստների տեսականի: