Lazarian Dpratoon

Կրթություն , Մանկավարժություն

Նկարագրություն
«Լազարյան Դպրատուն» կենտրոնը կազմակերպում է հայոց լեզվի և հայ մշակույթի, ինչպես նաև մի շարք օտար լեզուների ինտենսիվ դասընթացներ միջազգային լավագույն փորձին և չափորոշիչներին համապատասխան:

«Լազարյան Դպրատան» հարմարավետ դիրքը հնարավորություն է տալիս մեր ուսանողներին հեշտությամբ գտնել այն: «ԼԴ»-ն գտնվում է Երևանի կենտրոնում` «Շիրակ» հյուրանոցի, «Պարմա» սուպերմարկետի, ինչպես նաև Երևանի սիրտը հանդիսացող Օպերայի տան մոտակայքում:

Դպրատան առաջնային առաքելությունը օտարազգի ուսանողներին հայոց լեզվի ուսուցումն է և հայ մշակույթին ծանոթացումը: Նշված առաքելության շրջանակներում մենք էապես կարևորում ենք հետևյալ ուղղությունների շարունակական զարգացումը.  

 - հնդևվրոպական լեզվաընտանիքում ուրույն ճյուղ հանդիսացող ինքնատիպ և հարուստ հայոց լեզվի մատուցումը հետաքրքրվող այլազգի անհատներին,  

- հայոց լեզվի տարածումը աշխարհով մեկ սփռված հայության մեջ` հնարավորություն տալով սփյուռքահայությանը սովորել հայերեն հայրենիքում, 

- Հայաստան գործուղված օտարերկրյա մասնագետներին և գործարարներին ապահովել հայերենի/ռուսերենի համապատասխան իմացություն: