Ragmak

Արտադրություն

Նկարագրություն
«Ռագմակ»
պահածոների գործարանի զարգացման պատմությունը սկսվում է 2004 թ-ից:
Շնորհիվ մշտապես դինամիկ զարգացման՝ այսօր նա հանդիսանում է սննդի արտադրության առաջատար գործարանններից մեկը, որտեղ արտադրվում է բանջարեղենային և մրգա-հատապտղային արտադրանք: Հիմնական կարևոր դրույթներից մեկը, որի վրա հիմնված է գործարանի աշխատանքը, դա բնական արտադրանքն է. ամեն ինչ պատրաստված է միայն բնական, էկոլոգիապես մաքուր հումքից: Եվ իհարկե, աշխատանքին այսպիսի մոտեցումը՝ աշխատակիցների պրոֆեսիոնալ մակարդակի հետ համատեղ, թույլ է տալիս հասնել հիանալի արդյունքների: Գործարանի արտադրանքի հեղինակությունը հիմնվում է հումքի և ժամանակակից տեխնոլոգիաների ավանդական բարձր որակի վրա, որը անվնաս է առողջության, իսկ արտադրությունը՝ շրջակա միջավայրի համար:
Ձեռնարկությունը մասնագիտանում է պահածոների աարտադրության մեջ, որոնք արտադրվում են պետական ստանդարտներին համապատասխան և ըստ հաստատված բաղադրագրերի՝ օգտագործելով որակի բազմաստիճան վերահսկողություն արտադրական պրոցեսի բոլոր փուլերում: Արտադրանքի ամբողջ տեսականին ներկայացված է առևտրի մեծածախ և մանրածախ կետերում և հաջողությամբ մրցակցում է ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին շուկաներում: