«ESTOMED» էսթետիկ բժշկության կենտրոնը ստեղծված է Ձեր իդեալական կերպարը ընդգծելու համար։ Մեր առաքելությունն է օգնել Ձեզ լինել խնամված և գեղեցիկ։ Մեր նպատակն է հոգ տանել Ձեր առողջության և կատարելության մասին։ «ESTOMED» կենտրոնում դուք կարող եք Ձեզ թույլ տալ, այն ամենը, ինչը նախկինում քչերին էր հասանելի։ Ձեզ կառաջարկվեն էսթետիկ բժշկության և ատամնաբուժության ոլորտներում նորագույն մոտեցումներ, և որ ամենակարևորն է՝ առաջատար մասնագետների կողմից համաշխարհային լավագույն կոսմետիկական բրենդների կիրառումով։ Բժիշկների արհեստավարժությունը, անձնակազմի ուշադրությունը և առանձնահատուկ մթնոլորտը հանդիսանում են մեր աշխատանքի անբաժանելի մասը։Մենք գնահատում ենք Ձեր ժամանակը, հարմարավետությունը, լավ տրամադրությունը և հատուկ ուշադրությամբ ենք վերաբերվում մեր յուրաքանչյուր հաճախորդին, որի համար էլ մարդիկ վստահում են մեզ: