2014 թ-ին Երևանում ստեղծվեց մի նոր տուն, ուր մանկան ծիիծաղը դարձավ այցեքարտ: Հենց այդ տանն էլ ձևավորվեց ջերմ ու խաղաղ մեծ ընտանիքը, որն անդադար սեր ու բարություն է ըմբոշխնում: ՛՛Ձեր գիտակը՛՛ մանկական կենտրոնում յուրաքանչյուր երեխա սպասված ու հարազատ է և զգում է իրեն ինչպես տանը: Մեզ մոտ ամեն ինչի հիմքում ՍԵՐՆ է: Մայրական հոգատարություն, խելամիտ զվարճանք, ընկերասիրություն, բանիմացություն, գունավոր օր ու ծիածանոտ տպավորություն. ահա այսպիսին է մեր ամեն օրը: