ԱՊԱՎԵՆ

Լոգիստիկա և Տրանսպորտ

Նկարագրություն
«ԱՊԱՎԵՆ»-ը իրենից ներկայացնում է խոշոր տրանսպորտային-էքսպեդիտորական ընկերություն, որն ունի գրասենյակների իր ցանցն արտասահմանում, լիարժեք և առաջատար տեխնիկական հանդերձանք, հաճախորդների և գործընկերների մեծ բազա:
«ԱՊԱՎԵՆ» ընկերությունը հիմնադրվել է 1993թ.-ին և գրեթե Հայաստանի Հանրապետության հասակակիցն է: Ընկերության կայացումը և զարգացումն ընթանում էին հանրապետության կայացմանը զուգահեռ, երբեմն էլ հանդիսանում էին վերջինիս զարգացման աստիճանի ցուցանիշը:
Ընկերության ստեղծման նպատակն էր կազմակերպել հումանիտար բեռների փոխադրումը Հայաստան: