Աշխարհում շատ երկրներ իրենց շարժիչ ուժ են համարում ընտանեկան բիզնեսը, որը ավանդույթ դարձած, փոխանցվում է սերնդե սերունդ։ Ջանվելյանների ընտանիքը բացառություն չէ, որը գրեթե 300 տարի զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։ Իր տեսակի մեջ ամենամեծ գյուղատնտեսական և անասնապահական ֆերման հիմնադրվել է 1997 թվականին՝ Մարատ Ջանվելյանի կողմից։ Նա, ջանք ու եռանդ չխնայելով, անտեսելով բոլոր ռիսկերը, հիմնադրել է նոր Հայաստանի լավագույն բիզնես մոդելներից մեկը՝ «Արզնի Կաթ» ընկերությունը։ Գլխավոր նպատակը եղել է սեփական կաթի արտադրություն հիմնելն ու զարգացնելը, ինչպես նաև ապացուցել, որ Հայաստանի բնության շնորհիվ կարելի է ստեղծել անդրկովկասում բնական կաթով ամենահարուստ երկիրը: Գլխավոր նպատակներից մեկն է նաև արգելել կամ գոնե քչացնել անորակ կաթի փոշու մուտքը Հայաստան։ Լինելով բարի, աշխատասեր և իր գործին նվիրված մարդ՝ Մարատ Ջանվելյանը կարողացավ ստեղծել արագ աճող արտադրություն, որի հիմքը սեփական տոհմային կովերի կաթն է։ Սպառողի հանդեպ ունեցած պատասխանատվությունը ստիպել է հրաժարվել, որ կաթի փոշուց ավելի հեշտ է ստանալ կաթ։ Այնպես որ, ընկերության արտադրած կաթի յուրաքանչյուր կաթիլի թարմությունը երաշխավորված է։ «Արզնի» կաթնամթերքը պարզապես անփոխարինելի է նրանց համար, ովքեր նախընտրում են առողջ ապրելակերպ և հոգ են տանում իրենց ու իրենց երեխաների առողջության մասին: «Արզնին» իր սպառողին առաջարկում է բարձրորակ կաթնամթերքի լայն տեսականի, որը կարող է բավարարել նաև ամենաքմահաճ սպառողի ցանկությունները։ Տարբեր յուղայնությամբ կաթ և մածուն, հայկական ավանդական քամած մածուն, առողջության համար անփոխարինելի կաթնային սերուցք, կաթնաշոռ և թթվասեր, ինչպես նաև գյուղական թան և իհարկե պանրի լայն տեսականի՝ Լոռի, Չանախ, Չեչիլ՝ վակումային փաթեթավորմամբ: Պահպանելով իր կայուն տեղը հայկական շուկայում՝ ընկերությունը տարեցտարի մեծացնում է իր տեսականին՝ առանց փոխելու հիմնական սկզբունքը՝ բարձրորակ կաթնամթերք պատրաստված անարատ կաթից: «Արզնի Կաթ» ընկերությունը, որն առաջնորդվում է «Մեր գործն արդար է» խորագրով ՝ հաստատուն քայլերով շարունակում է գնալ առաջ ։ Ավելի ու ավելի է մեծացնում իր տեսականին՝ հարուստ բնական կաթով։