GETAP Dilijan

Տուրիզմ, Հյուրանոցներ

Նկարագրություն
«Գետափ» ռեստորանա-հյուրանոցային համալիրը գործում է 1995թ.-ից: Այն գտնվում է Հայաստանի հիասքանչ անկյուններից մեկում` Դիլիջանում` Աղստև գետի ափին: Համալիրը տեղադրված է Դիլիջանի կենտրոնից ոչ հեռու գտնվող էկոլոգիապես մաքուր և գեղատեսիլ հատվածում: Տեղի բնությունը, թթվածնով առատ մաքուր օդի առկայությունը, սպասարկող անձնակազմի ուշադիր և բարյացակամ վերաբերմունքը ձեր հանգիստը կդարձնեն անմոռանալի: «Գետափ» ռեստորանահյուրանոցային համալիրը ի շնորհիվ իր ոճային, էլեգանտ և ժամանակակից դիզայնի համարվում է կատարյալ վայր ձեր ընտանեկան հանգիստն անցկացնելու համար: