ՖԻՆՔԱ Հայաստանը (ՖԻՆՔԱ ՈւՎԿ) մաս է կազմում 20 ֆինանսական հաստատություններից և բանկերից կազմված ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս միջազգային ցանցի, որը մատուցում է սոցիալապես պատասխանատու ֆինանսական ծառայություններ և հնարավորություն է ընձեռում ցածր եկամուտ ունեցող ձեռնարկատերերին ներդրում կատարելու իրենց ապագայում: ՖԻՆՔԱ-ն ունի 38 մասնաճյուղերի լայն ցանց Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում և վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: