Casa Nostra

Ռեստորաններ, Հանրային սնունդ

Նկարագրություն
Casa Nostra-ն «Երեմյան Փրոջեքթս»-ի նոր իտալական ռեստորանն է՝ իսկական իտալական խոհանոցի շնչով, համ ու հոտով:   Ռեստորանի յուրահատկություններից է բաց ընդարձակ խոհանոցը, որտեղ պրոֆեսիոնալ խոհարարները ստեղծում են ամենահամեղ իտալական ուտեստները` տարատեսակ պաստաներ, պիցցաներ, ռիզոտտո, որոնք ճանաչված և սիրված 
 են աշխարհի բոլոր անկյուններում։ 
  Casa Nostra-ի կարևորագույն առավելություններից է միայն թարմ և որակյալ մթերքների՝ բանջարեղենի, մրգերի, պանիրների, կարագի և ձիթայուղի, ծովամթերքի և մսամթերքի լայն օգտագործումը։  Բացի մթերքների որակից, խոհարարական թիմն անձնահատուկ ուշադրություն է դարձնում նաև տարաբնույթ համեմունքներին, որոնք էլ հենց ստեղծում են իտալական ուտեստների ինքնատիպությունն ու խոհանոցի ուրույն ձեռագիրը: