Իրողության պահանջարկով 2014 թվականին փաստաբաններ Միհրան Աղաբաբյանի և Դավիթ Ասատրյանի կողմից հիմնադրվեց մեր ընկերությունը։ Մեր թիմը ձևավորել է նոր գաղափարներով առաջնորդվելու կարողություն, մշտապես փոփոխություններին համընթաց գործելու և մշտապես առաջ մղվելու պատրաստակամություն։ Մեր թիմը ձևավորել է պատասխանատվություն ստանձնելու և հաջողություն բերելու բնավորություն, անցյալը փոխելու և այն ավելի լավը դարձնելու ձգտում։ Արդյունքում՝ մեր թիմը վաստակել է հաղթանակներ դատական ատյաններում և արտադատական ընթացակարգերում, վարչական մարմիններում և միջազգային կառույցներում, արդյունավետ իրավաբանական աջակցություն է ցուցաբերել գործարարական հարաբերություններում, ներդրումային գործընթացներում և առևտրային վեճերում: Չկա այլընտրանք՝ քան լինելու լավագույնների շարքում։ Եվ այս ամենը հնարավոր չէ առանց ամենօրյա ջանասիրաբար աշխատանքի, նվիրվածության և աշխարհը ավելի լավը դարձնելու ձգտումի։